կարևոր
1103 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 20:02

Ջալալ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Ջալալ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում մարտի 24-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման մեկնարկին, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին: