կարևոր
2350 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 19:54

Փորձել էր պատուհանով տուն մտնել. ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվածը ձերբակալվել է

Մարտի լույս 20-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ փորձել է պատուհանով մտնել Կարբի գյուղի տներից մեկը, սակայն տան անդամները բռնել են։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած Աշտարակի ոստիկանները Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդուն բերման ենթարկեցին բաժին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկվածը ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Աշտարակի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ձերբակալված տղամարդը փետրվարի 21-ին էլ բնակարանային գողություն է արել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

`