կարևոր
1515 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 19:46

Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները․ Արսեն Թորոսյան

 Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։ Ֆեյսբուքում նման գրառում է կատարել Հայաստանի առողջապահական համակարգի ղեկավարը։ 

Արսեն Թորոսյանը նշում է․ 

 «Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։

 Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։

 Թողե՛ք ծխելը հենց հիմա»։