Ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական գիտելիքների ստուգման և մասնագիտական գործնական հմտությունների կատարելագործման նկատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք: Այս մասին yerkirmedia.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ռազմական տեխնիկան դուրս է բերվել կենտրոնացման շրջան, նորմացույցով սահմանված ժամկետներում զբաղեցվել են մարտական դիրքերը, հաջողությամբ կատարվել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները: