կարևոր
985 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 17:27

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով

Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով

Տոկիոյի  32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ-ի հուլիսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին:

Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պառտճառով: