կարևոր
1948 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 17:21

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին:

Այս համատեքստում քննարկվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել Հայկական բարեգործական ընդհանուր միության հնարավորությունները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: