կարևոր
1716 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 17:03

Հրազդան համայնքում կորոնավիրոսով հաստատված մեկ դեպք ունենք. քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար  ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: