կարևոր
865 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 16:10

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր

2020 թվականի հունվարի 9­-ից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խմ ջուր:

2020 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակարդակից 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում առաջիկա օրերին ջրի ելքերի էական ավելացում չի սպասվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից: