կարևոր
1909 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 16:00

Անաշխատունակության թերթիկ ունեցող աշխատակցին գործատուն ազատելու իրավունք չունի

Անաշխատունակության թերթիկ ունեցող աշխատակցին գործատուն ազատելու իրավունք չունի

Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել իր աշխատակցին նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով, եթե վերջինս ունի անաշխատունակության թերթիկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգյսանը։

«Եթե աշխատողը հիվանդացել է այս դեպքում կորոնավիրուսով, ապա նա կարող է ունենալ անաշխատունակության թերթիկ։ Անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածում Աշխատանքային օրենսդրության կարգավորումների համաձայն գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրն իր աշխատողի հետ։ Գոյություն ունեն՝ անաշխատունակության ժամկետներ՝ 120-140 օր, և դրանից ավելի օր աշխատանքի չներկայանելու դեպքում գործատուն ունի իրավասություն և ոչ պարտականություն նրան աշխատանքից ազատելու»,- նշեց Սարգսյանը։