կարևոր
2134 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 15:46

ԱԺ-ն քննարկում է ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: