կարևոր
2010 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 15:36

Հալեպում հայկական հումանիտար առաքելությունը շարունակում է բնականոն հունով աշխատել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հալեպում հումանիտար առաքելություն իրականցնող հայ մասնագետների խումբը բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։ 

Տարածված հաղորդագրության տեքստում ասվում է, որ  համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: Իսկ փորձառու բժիշկներից կազմված  խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառում պաշտպանիչ բոլոր միջոցները: