կարևոր
1709 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 14:37

Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Էջմիածնում փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա կտրվածքով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Էջմիածին քաղաքի բանուկ փողոցների և մայթերի քլորամաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում եւ իրականացվում են ամենօրյա կտրվածքով: Այս մասին ասված է Էջմիածնի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-յան էջում։  

«Վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով եւս անգամ հորդորում ենք չայցելել մարդաշատ վայրեր, տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ: