կարևոր
2448 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-24 14:34

Շենքի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել

Շենքի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել

  ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 24-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3): Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից: