24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ ազգային ժողովի նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«ԱԺ նախագահը երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստում հայտարարեց, որ այն անձինք, որոնք գտնվում են խոցելի խմբում՝ օրինակ 60-ից բարձր տարիքի են, վատառողջ են, հղի են կամ ունեն որոշակի խրոնիկ հիվանդություններ, նրանց բացակայությունները հարգելի են համարվելու»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ կան պատգամավորներ, որոնք մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին: