կարևոր
1849 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 13:33

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ այսօր կայանալիք նիստը հետաձգելու խնդրանքով:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից կես մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: