կարևոր
1317 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 13:27

Պատգամավորն առաջարկում է օրենքով սահմանել Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը

Պատգամավորն առաջարկում է օրենքով սահմանել Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:

Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաեւ ցանկացած այլ հանրային վայրում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում եւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում՝ ստանալով 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներ: