կարևոր
1852 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 13:06

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

Դատախազությունն առժամանակ դադարեցնում է գրավոր դիմումների, հարցումների, բողոքների ընդունումը

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ-փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել  (+34710) 511-527 հեռախոսահամարով»,- ասված է գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ: