Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների ընդունելությունները։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնեց ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Տեսչական մարմին ներկայացվող բոլոր գրությունները, դիմումները, բողոքներն ու առաջարկությունները կարող ենք ուղարկել էլեկտրոնային տարբերակով պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected], էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի www.e-request.am միջոցով։
Ցանկացած հարցով կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից 18։00-ն, զանգահարել Տեսչական մարմնի Թեժ գծի հեռախոսահամարին՝ 119»: