կարևոր
2085 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 12:24

Խորհրդարանը քննարկեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրինագիծը

Խորհրդարանը քննարկեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը:

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովի մարտի 24-ի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Առաջինց մինչև երկրորդ ընթերցում փոփոխություններ չեն եղել նախագծում: Գործող կարգավորումներով հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հիմնադրամների կողմից հաշվետվությունների էլեկտրոնային հրապարակում ՊԵԿ-ի կողմից նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի հատուկ էջում և դրանով սահմանափակվել: Այսինքն՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս»,- ասաց Անանյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 6-ի Ազգային ժողովի նիստում: