կարևոր
1511 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 12:09

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Նրանք համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր են համարել ջանքերի համատեղումը և, համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ Քննարկվել է նաև այդ ուղղությամբ միմյանց գործնական աջակցության հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար ծավալել:

Նախագահ Սարգսյանը և Կատարի էմիրը մտքեր են փոխանակել նաև հայ-կատարական երկկողմ հարաբերությունների, և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների վերաբերյալ: