12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան օնլայն հարթակ է ստեղծել, որի միջոցով կկազմակերպվեն հեռավար ուսուցման դասընթացները: Եռալեզու կայքը բազմաֆունկցիոնալ է, այն հնարավորություն է տալիս նաև ստուգել դասապրոցեսի արդյունավետությունը՝ հարցերի միջոցով: Կայքը հնարավորություն է տալիս տեսնել, թե ուսանողն ինչ ակտիվությամբ է մուտք գործել հարթակ և ինչ գործողություններ է իրականացրել: Դասացուցակում նշված են բոլոր կուրսերի պարապմունքների օրերը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կայքը ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի նիստի ժամանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս հարթակի ստեղծման ուղղությամբ աշխատանքները սկսել էր դեռևս նախորդ տարվանից՝ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով զարգացնել ուսուցման գործընթացը: