13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Վերջին շաբաթների ընթացքում Բալիում միգրացիոն ծառայության գրասենյակները լի են հարյուրավոր օտարերկրացիներով: Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շուրջ 2 հազար քաղաքացիներ դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրանքով երկարաձգելու վիզայի ժամկետը: Այդ խնդրանքը պայմանավորված է սահմանների փակ լինելու պատճառով իրենց երկրներ վերադառնալու անհնարինությամբ: Փետրվարից սկսած՝ 1830 մարդ դիմել է, այսպես կոչված, արտակարգ իրավիճակով պայմանավորված կեցության թույլտվություն ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է Ինդոնեզիայի Արդարադատության և մարդու իրավունքների նախարարությունը:
Դիմողների 80 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են, այնուհետև Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների:
Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 579 է, գրանցվել է 49 մահ: