կարևոր
819 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 11:28

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտվել է, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 16 տարին չբոլորած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: