կարևոր
691 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 11:21

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը

Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը

 ՀՀ ազգային ժողովը քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը: Այն խորհրդարանի մարտի 24-ի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Ավանեսյանը:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: