կարևոր
2044 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 11:48

Արցախի ՊԲ-ում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու հակահամաճարակային միջոցառումները(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Այդ գործընթացների շրջանակներում ամենօրյա ռեժիմով քլորակրի և պրեսեպտի լուծույթներով կատարվում են սոցիալ-կենցաղային օբյեկտների, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկայի ախտահանիչ գործողություններ: