կարևոր
877 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 09:53

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: