կարևոր
2140 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 09:43

ՃՏՊ՝ Բագրատունյաց պողոտայում.ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

ՃՏՊ՝ Բագրատունյաց պողոտայում.ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Մարտի 24-ին՝ ժամը 00:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված 1996 թ.) և «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1989 թ) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը: