կարևոր
2336 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-24 09:23

Առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները․ Վանաձորի քաղաքապետ

Առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները: Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Սիրելի համաքաղաքացիներ,առավոտվանից չեն աշխատելու թեթև արդյունաբերության և տեքստիլ արդյունաբերության հիմնարկները,մասնավորապես, «Գլորիա» ֆաբրիկան և կարի արտադրության այլ հիմնարկներ, փակ կլինեն ռեստորաններն ու սրճարանները։ Խնդրում և հորդորում ենք մինիմումի հասցնել ձեր տեղաշարժը, տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Այս միջոցառումներն ուղղված են վարակի կանխարգելմանը և երբեք ոչ խուճապ տարածելուն։ Խնդրում ենք պահպանել զգոնություն, հետևել անձնական հիգիենայի կանոններին, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն»։