ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում կատակել է համավարակի հետ կապված, այն բանից հետո, երբ ֆեյսբուք սոցիալական ցանցը նրան է հիշեցրել տարիներ առաջ արված մի լուսանկար։
«Այսօր Ֆեյսբուքի հիշողություններ բաժինը հիշեցրեց, որ ուղիղ 10 տարի առաջ նախարար Արսեն Թորոսյանն ու ես մի վայրում էինք, ուր հիմա գտնվում են մեկուսացված մեր հայրենակիցները:
Կյանքը շատ հետաքրքիր բան է: Գնահատե՛ք ամեն վայրկյանը :)»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ներկայիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայ Ազգային կոնգրեսի «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից են եղել։ Թեև գրառման մեջ Հարությունյանը չի նշում, թե որտեղ է արվել լուսանկարը, բայց ամենայն հավանականությամբ խոսքը՝ ԵՊՀ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի մասին է, որը հայտնի է Համալսանի Ծաղկաձորի պանսիոնստ անունով։