կարևոր
2506 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-24 19:10

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 249-ի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում 18։30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 249-ի։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան  ուղիղ եթերի ժամանակ։ 

Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ կարանտինային միջոցառումները կխստացվեն: 

«Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ։ Կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կկազմեն առաքում իրականացնողները։ Կդադարեն նաև շինարարական աշխատանքները,  թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը։ Մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով։ Պարետատունը առավոտյան կհրապարակի այն օբյեկտների ցանկը, որոնց գործունեությունը մի շաբաթով կասեցվելու է։ 

Արգելքը կգործի մեկ շաբաթ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։