կարևոր
2778 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 23:48

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել գլոբալ զինադադար հաստատել

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել գլոբալ զինադադար հաստատել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել գլոբալ զինադադար հաստատել։ Նրա հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու դեմ` կորոնավիրուսային վարակի՝ COVID-19: Վիրուսը վարակում է բոլորին ՝ անկախ էթնիկական կամ խմբակային պատկանելիությունից, ազգությունից կամ կրոնից: Նա անողոքաբար հարվածում է բոլորին: Մինչդեռ, ամբողջ աշխարհում ահագնանում են զինված հակամարտությունները: Առավել խոցելի խմբերը` կանայք և երեխաներ, հաշմանդամություն ունեցող, մարգինալացված և տեղահանված մարդիկ, վճարում են ամենաբարձր գինը: Նրանք եւս COVID-19-ի կորոնավիրուսային համավարակի աղետալի զոհ դառնալու ամենամեծ վտանգին է ենթարկում:

  Եկեք չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական-սանիտարական սպասարկման համակարգերը փլուզված վիճակում են: Առողջապահության աշխատակիցները, որոնք արդեն սակավ էին, հաճախ հարձակման են ենթարկվում: Փախստականները և բռնի տեղահանվածները կրկնակի խոցելի են: Մոլեգնող համավարակը ակնառու ցուցանում է պատերազմների անմտությունը։ Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ համատարած հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է եկել արգելափակել զինված բոլոր հակամարտությունները և համատեղ կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի համար:

Ես դիմում եմ պատերազմող կողմերին․ դադարեցրե՛ք ռազմական գործողությունները, թողե՛ք անվստահությունն ու թշնամությունը, ստիպե'ք հրանոթներին լռել, դադարեցրե'ք հրետանակոծությունները , վերջ դրե'ք օդային հարվածներին: Սա ծայրաստիճան կարևոր է, որպեսզի օգնենք ստեղծել կենսական օգնության առաքման համար միջանցքներ, դիվանագիտության արժեքավոր հնարավորություններ և հույս տալ նրանց, ովքեր առավել խոցելի են կորոնավիրուսային վարակից:

Եկեք ոգեւորվածություն ստանանք միություններից և երկխոսությունից, որոնք դանդաղ ձևավորվում են պատերազմող կողմերի միջև`  COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին համատեղ մոտեցումներ ցուցաբերելու համար: Սակայն մեզ շատ ավելին է պետք»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը։