կարևոր
2085 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 22:36

Օլիմպիական խաղերը կտեղափոխվեն 2021 թվական.Դիկ Փոունդ

Օլիմպիական խաղերը կտեղափոխվեն 2021 թվական.Դիկ Փոունդ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որը նախատեսված էր անցկացնել առաջիկա ամռանը, կտեղափոխվի 2021 թվական` աշխարհում տարածված պանդեմիայի պատճառով: Այս մասին USA Today-ի հետ զրույցում ասել է ՄՕԿ-ի անդամ Դիկ Փոունդը։

«ՄՕԿ-ի քննարկումների եւ ունեցած տեղեկությունների հիման վրա որոշում է կայացվել հետաձգել մրցումները»,- ասել է Փրոուդը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային հունիսի 24-ից օգոստոսի 9-ը: