կարևոր
1936 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 22:21

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար

Շախմատի հավակնորդների մրցաշարում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում հաղթանակ տոնեցին Անիշ Գիրին և Յան Նեպոմնյաշչին: Ալեքսանդր Գրիշչուկ-Ֆաբիանու Կարուանա, Հաո Վանգ-Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգերի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այժմ մրցաշարային աղյուակի առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 4,5 միավոր: 3,5 միավոր ունի Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, ԱնիշԳիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: