կարևոր
2533 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 22:10

Ուշադրություն․ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կարևոր հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ երկու երկրներում կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Դեսպանատան հաղորդագրությունը՝ ստորև․

‼Ուշադրություն‼ Կարևոր‼ՀՀ քաղաքացիների վերաբերյալ‼

 Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

  Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected]

Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին։