կարևոր
1031 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 21:41

ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց

ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությամբ, հերթական նիստն անցկացրել է առցանց ռեժիմով: Խորհրդի անդամները քննարկել են թվով 14 հարց։

Քվեարկությունը նույնպես կազմակերպվել է առցանց հարթակում: Նիստին մասնակցող խորհրդի անդամներն իրենց քվեարկությունը կատարել են Խորհրդի բոլոր անդամների համար նախատեսված հարթակում: