կարևոր
1344 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-23 21:16

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք: Ամեն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խոսում ենք ցենզուրայի մասին, ապա դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Ասեմ նաև, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»-ասել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է:

Հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի:

«Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության»-նշել է Ալեն Սիմոնյանը: