կարևոր
2159 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 21:02

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նախարարության իրազեկման արշավին միանալու համար:

«Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով  շրջել  և մարդկանց բաժանել է ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։