կարևոր
1505 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 20:57

«Շտապ օգնության» աշխատողների պարգևավճարի հարցին անդրադարձ կլինի. Թագուհի Ստեփանյան

«Շտապ օգնության» աշխատողների պարգևավճարի հարցին անդրադարձ կլինի. Թագուհի Ստեփանյան

«Շտապ օգնություն» ծառայության աշխատողների պարգևավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի: Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այսօրվա դրությամբ ծառայության աշխատողները վարձատրվում են ըստ 24 ժամյա գրաֆիկի, նրանք ովքեր իրավիճակից ելնելով մեկնել են մարզ, համապատասխան վարձատրվում են: Թե ապագայում ինչ պարգևատրումներ կստանան, կարծում եմ, որ մենք դրան կանդրադառնանք, պարզապես այս պահին դրա ժամանակը չունենք, շատ լարված ենք աշխատում»-ասաց Թագուհի Ստեփանյանը: