կարևոր
1378 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 20:13

Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի «Շտապ օգնություն» ծառայության կանչերը մարտ ամսին հունվար և փետրվար ամիսների համեմատ նվազել են: Մարտի 23-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով, եթե հունվար, փետրվար ամիսներին իրենք սպասարկել են օրվա ընթացքում 900-950 կանչ, ապա այսօր սպասարկում են 700-750 կանչ:

«Մեր հիմնական կանչերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ: Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների՝ մարտ ամսվա օրական կտրվածքով կանչերի թիվը հունվար, փետրվար ամիսների հետ, ապա ասեմ, որ այստեղ էլ նվազում ունենք: Տարվա սկզբին մենք սուր շնչառականների հետ կապված օրվա ընթացքում սպասարկում էինք 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի միջակայքում»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Ինչ վերաբերում է կորոնավիրսուով պայմանավորված «Շտապ օգնություն» ծառայության ծանրաբեռնվածությանը, ապա Թագուհի Ստեփանյանը նշեց, որ իրենք միշտ են ծանրաբեռնված աշխատում: