կարևոր
600 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-23 20:04

Երևանում ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է

Երևանում ծառայության մեջ գտնվող ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է  ոստիկանության լրատվական ծառայությունը։ Ըստ տարածված հայտարարության՝ մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:

Օպերատիվ խումբը մեկնել է Սարկավագի փողոց : Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են մեկ պարկուճ  և բջջային հեռախոս:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ է:

Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները նրան հայտնաբերել  և բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվել և առգրավվել է: Հետագա միջոցառուներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի այդ` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք:

Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուննա տեսակ թմրանյութ, որը, ըստ ձեռք բերված տվյաների, պատկանում է նույն տղամադուն:

Հանգամանքները պարզվում են: