16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել և ընթացքում կոտրել է իր մոտ եղած բջջային հեռախոսը, որն առգրավվել է ծառայողների կողմից։
Այնուհետև բնակելի գոտու վերոնշյալ հատվածում կատարվել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ավելի ուշ՝ ժամը 23։10-ի սահմաններում, հերթական շրջայց կատարելիս՝ ծառայողները դիտաշտարակների միջնամասում նկատել են ևս մեկ ներնետված փաթեթ։
Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 209.3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված՝ առանձնացված 8 մասերի, ինչպես նաև թմրամիջոց հանդիսացող մեթադոն տեսակի 3 ամբողջական դեղահաբեր և մասնատված դեղահաբերի 4 կտոր, թմրամիջոց հանդիսացող սուբուտեքս տեսակի, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ՝ 0.8 գրամ քաշով, հավանաբար մետամֆետամին հանդիսացող, 0.6 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգված և բջջային հեռախոս։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։