կարևոր
999 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 16:52

Մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը խախտողները կպատժվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ միաձայն ընդունվել է մեկուսացման, ինքնա-մեկուսացման պահանջը խախտելու համար վարչական եւ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանը նույնպես միաձայն ընդունել էր մարտի 20-ի արտահերթ նիստում: Սակայն այդ օրը քննարկմանը առաջարկների այդ փաթեթում մի շարք թերությունների մասին էր բարձրաձայնվել: Խմբակցություններն էլ մեկ օրվա ընթացքում առաջարկներ էին ներկայացվել: 

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։