09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
1950 թվականից մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այդ օրը սկիզբ է դրվել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գործունեությանը: Կազմակերպությանն անդամակցում են աշխարհի 193 երկրներ: Հայաստանը միացել է այդ երկրներին 1992 թվականից, իսկ 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեր երկրում մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»:
Յուրաքանչյուր տարի Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Գործադիր Խորհուրդը որոշում է կարգախոս նվիրված այդ օրվան։ Այս տարվա կարգախոսն է «Կլիմա և ջուր»:
Գլոբալ հիդրոլոգիական երևույթները՝ հեղեղումների և երաշտների տեսքով, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտում հնարավոր կոնֆլիկտները մեր մոլորակի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերների և սպառնալիքների թվում են, ինչը հատկապես կարևորվում է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում: Շտապ անհրաժեշտ է կատարելագործել ջրային ռեսուրսների կանխատեսման մոնիտորինգի և կառավարման համակարգը, ինչպես նաև լուծել ջրի ավելցուկի, սղության կամ գերաղտոտման խնդիրը:
Համաշխարհային օդերևութաբանական օրն անց է կացվում ՀՕԿ-ի և ազգային օդերևութաբանական ու հիդրոլոգիական ծառայությունների գործունեության մասին հասարակության լայն շերտերին տեղեկացնելու համար: Իր հերթին վերոնշյալ գործունեության նպատակն է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին նախազգուշացումների և կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների մասին ահազանգումը, քանի որ այսօր կլիմայի արագ փոփոխումը մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է: