կարևոր
2378 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 16:03

Այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին): Լուրը հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Ուշադրություն‼Կարանտինային ռեժիմ‼Մառնեուլի, Բոլնիսի‼

Հայտնում ենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ»։