կարևոր
1659 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 15:35

Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել

Անտառապահը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել

Մարտի 22-ին ոստիկանության ծառայողները՝ բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին տեղակայված անշարժ պահակակետում ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Վարորդը, որ անտառպետության պահաբաժիններից մեկի անտառապահն է, փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: