կարևոր
864 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 15:05

Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով

Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով

Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։

Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում: Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 նահանգում:

«Ուժեղ անձրևը սելավներ է առաջացրել Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելուջիստան, Ֆարս, Ղոմ, Ղիլյան, Հարավային Խորասան, Մազենդերան, Սեմնան և Քերման նահանգներում, ինչի հետևանքով տուժել է 17 մարդ, 2-ն անհետ կորել են, 7 մարդ մահացել է»,- հայտարարել է Խալեդին:

Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին Իրանում ջրհեղեղները խլել էին 70 մարդու կյանք և մեծ ավերածությունների պատճառ դարձել։