կարևոր
1602 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-23 14:57

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ

Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնում է eabr.org կայքը:

Նա 1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ 

2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: 2016-2019 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ. Հունվարին` նպատակ ունենալով խթանել մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացումը, դրանց կայուն տնտեսական աճը և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: