կարևոր
1312 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-23 11:55

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլեկտրական սյանը

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլեկտրական սյանը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 23-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 17-րդ փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է գազատար խողովակին և էլեկտրական սյանը, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ սյունը վնասվել է: Տուժածներ չկան: