կարևոր
1722 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 11:32

18-ամյա երիտասարդը գողացել է բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները

18-ամյա երիտասարդը գողացել է բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 21-ի ժամը 13։05-ին զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Սարի թաղի 5-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 18-ամյա երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: