1126 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-23 10:44

Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Մարտի 22-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ռուբեն Ն., ծնված 1965 թ.) և «BMW» (վարորդ՝ Աշոտ Ա., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: